Մենք բոլորս պարտավորված ենք համախմբված ու համերաշխ մոտենալ առաջիկա ընտրություններին. Էդուարդ Բաբայան


Մենք բոլորս պարտավորված ենք համախմբված ու համերաշխ մոտենալ առաջիկա ընտրություններին. Էդուարդ Բաբայան
Դեկտեմբեր 1 23:41 2021

Աբովյան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Էդուարդ Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել:
 
«Բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել միայն միասնաբար, միասնական աշխատանքով և ուժերով: Մենք բոլորս պարտավորված ենք համախմբված ու համերաշխ մոտենալ առաջիկա ընտրություններին:
Յուրաքանչյուրիդ ձայնը, քվեն է որոշելու մեր հարազատ համայնքի տեսլականը, յուրաքանչյուրիդ մասնակցությունը որոշիչ է լինելու։
Ուստի միասին կառուցենք նոր համայնք և նոր սկիզբ»,- գրել է նա: