Մոսկվայում այսօր կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը


Մոսկվայում այսօր կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը
Դեկտեմբեր 1 16:16 2021

Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, այս մասին Aysor.am-ին հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

 
 
 

Հիշեցնենք՝ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ փոխվարչապետերը կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին։

 
 
 

Պուտինն ասել էր, որ մինչև տարեվերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման մեխանիզմներ կստեղծվեն։