Փաշինյանն արձակուրդ է ուղարկել Ռազմիկ Թևոնյանին. նրան կփոխարինի Արտավազդ Նազարեթյանը


Փաշինյանն արձակուրդ է ուղարկել Ռազմիկ Թևոնյանին. նրան կփոխարինի Արտավազդ Նազարեթյանը
Դեկտեմբեր 1 14:22 2021

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է ուղարկել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին:

 
 
 

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

 
 
 

1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի դեկտեմբերի 3-ին:

 
 
 

2. Ռազմիկ Թևոնյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը: