Խոշոր հրդեհ՝ Լիճքում


Խոշոր հրդեհ՝ Լիճքում
Դեկտեմբեր 1 10:48 2021

Դեկտեմբերի 1-ին, ժամը 01:14-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի «Էդոյի գոմեր» կոչվող տարածքում հրդեհ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում են անասնագոմ, մոտ 6000 հակ անասնակեր, անկել է մոտ 700 ոչխար և մոտ 25 խոշոր եղջերավոր կենդանի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 09։44-ին։