Դոլարը, եվրոն ու ռուբլին շարունակում են թանկանալ


Դոլարը, եվրոն ու ռուբլին շարունակում են թանկանալ
Հունիս 27 17:00 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 27-ին, կազմել է 480.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.74 դրամ (աճել է 3.69 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.38 դրամ (աճել է 1.58 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.15 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 255.36 դրամ, ոսկի՝ 19,236.76 դրամ, պլատին՝ 14,243.16 դրամ։

Հունիսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: