Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։00-07։30-ն ընկած ժամանակահատվածոմ Mercedes մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղու սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշներին և մոտ 4 մետր բարձրությունից գլխիվայր ընկել և հայտնվել գետում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ տեսուչ Գագիկ Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:










