Կրեմլում հուսով են, որ Պուտինի եւ Բայդենի շփումները տեղի կունենան մինչեւ տարեվերջ


Կրեմլում հուսով են, որ Պուտինի եւ Բայդենի շփումները տեղի կունենան մինչեւ տարեվերջ
Նոյեմբեր 28 21:59 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների մասով առաջընթաց չկա, սակայն Կրեմլում հուսով են, որ մինչեւ տարեվերջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա ամերիկացի պաշտոնակցի շփումը կարող է կայանալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, նախկինի պես ամսաթիվը որոշված չէ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե արդյոք առաջընթաց կա ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահների գագաթնաժողովի կազմակերպման հարցում: «Մենք հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ այդ շփումը կարող է տեղի ունենալ», - հավելել է նա՝ ընդգծելով, որ հստակ ժամկետ դեռեւս չկա:

Ընդ որում, պատասխանելով այն հարցին, թե ինչ ձեւաչափով կարող է լինել այդ շփումը, Պեսկովը ենթադրել է, որ «ամենայն հավանականությամբ դա կլինի տեսակոնֆերանս»:



loading...