Արմավիրի քաղաքային մարզադաշտը շուտով կվերաբացվի


Արմավիրի քաղաքային մարզադաշտը շուտով կվերաբացվի
Նոյեմբեր 28 20:15 2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է ՀՀ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների կառուցման և բարեկարգման գործընթացը:

Երկարամյա դադարից հետո կրկին շահագործման կհանձնվի Արմավիրի քաղաքային մարզադաշտը: Հիմնովին վերակառուցված մարզադաշտի վերաբացման պաշտոնական արարողությունը կկայանա նոյեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին: