«Իշխանական աթոռներն իրենց մարմիններով ծանրացրած արարածներին մի հարց եմ ուզում տալ»․ Անժելա Էլիբեգովա


«Իշխանական աթոռներն իրենց մարմիններով ծանրացրած արարածներին մի հարց եմ ուզում տալ»․ Անժելա Էլիբեգովա
Նոյեմբեր 25 16:18 2021

«Իշխանական աթոռներն իրենց մարմիններով ծանրացրած արարածներին մի հարց եմ ուզում տալ՝ դուք հոգեբանորեն առո՞ղջ եք»,- այսօր՝ «Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներ» նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, ամբիոնից հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

«Երբ ասում եք՝ պետք է գնալ Թուրքիային և Ադրբեջանին հարցնել՝ արդյոք իրենք ուզում են մեզ ցեղասպանել, ես ուզում եմ հասկանալ՝ մեկ տարի առաջ ի՞նչը ձեզ պարզ չէր, ո՞ր պահը մութ մնաց․․․ Այո՛, ուզում են, որ մենք վերանանք այս տարածաշրջանից, չեն էլ թաքցնում, ուղղակի պետք է հետևել իրենց հայտարարություններին, այդ թվում՝ պաշտոնական»,- նշեց նա։