Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով. սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ձյան տեսքով


Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով. սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ ձյան տեսքով
Նոյեմբեր 25 15:05 2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են.

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:
Նոյեմբերի 27-30-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ:

 
 

 
 

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ:

 
 

Նոյեմբերի 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-11 աստիճանով։

 

 



loading...