«Թուրք-ադրբեջանական տանդեմը տիրացել է Արցախի մեծ մասին և ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք՝ ամրանում է իր համար շահավետ դիրքերում»․ Օհանյան


«Թուրք-ադրբեջանական տանդեմը տիրացել է Արցախի մեծ մասին և ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք՝ ամրանում է իր համար շահավետ դիրքերում»․ Օհանյան
Նոյեմբեր 25 12:03 2021

«Թուրք-ադրբեջանական տանդեմը, մինչև պատերազմը, օգտագործելով որոշ հիբրիդային էլեմենտներ, այնուհետև 44-օրյա պատերազմի ընթացքում բացահայտ խախտելով զինված հակամարտության օրենքները և միջազգային մարդասիրական նորմերը, լայնամասշտաբ հարձակողական գործողություններով օկուպացնելով Արցախի Հադրութի, Շուշիի, մասամբ Մարտունիի, Մարտակերտի և Ասկերանի շրջանները, փաստացի տիրացել է Արցախի մեծ մասին և ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք, ամրանում է իր համար շահավետ դիրքերում»,- այսօր՝ խորհրդարանական լսումների ժամանակ, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ավելին՝ չի փոխել իր հռետորաբանությունն ու հայատյացությունը և սողացող պատերազմի սկզբունքներով, տարածքներ պոկելու մեթոդնով GPS-ներով միակողմանի սահմանազատում և սահմանագծում է իրականացնում, հատկապես Սյունիքում՝ ճանապարհների ապաշրջափակման անվան տակ «Զանգեզուրի միջանցք»-ի ձևավորման համար»,- ընդգծեց Օհանյանը։