Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է


Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է
Նոյեմբեր 25 10:54 2021

Նոյեմբերի 25-ի ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Անիի, Արագածի, Ապարանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սևանի, Հրազդանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Աբովյանի, Թալինի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, մանրամասնելով, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5 մետր։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

 
 
 
 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:



loading...