«Թուրքիայում տեղի ունեցող վայրիվերումներից Հայաստանը կարող է զգալի օգուտներ քաղել»


«Թուրքիայում տեղի ունեցող վայրիվերումներից Հայաստանը կարող է զգալի օգուտներ քաղել»
Նոյեմբեր 25 10:42 2021

«Թուրքիայում տեղի ունեցող վայրիվերումներից Հայաստանը կարող է զգալի օգուտներ քաղել և միևնույն ժամանակ իր հնարավորությունների չափով թուլացնել էրդողանական վարչախմբի դիրքերը»:

Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Նմանօրինակ քայլերից մեկն իրանցի գործարարների և իրանական կապիտալի համար Հայաստանում «տնտեսական դրախտի» ստեղծումն է, որովհետև ակնհայտ է, որ Թուրքիայում հսկայական միջոցներ շրջանառող և բազմաթիվ բիզնեսներ ունեցող իրանցի գործարարներն այժմ այնտեղ բախվել են զգալի խնդիրների, ուստի փորձելու են գտնել այլընտրանքներ հարևան երկրների շրջանակում։