Եթե 50 դրամը դա ուղղակի թիվ էր, ապա հայրենիքը թվերով չի չափվում. ԵՊՀ ուսանող Գուրգեն Դանիելյան


Եթե 50 դրամը դա ուղղակի թիվ էր, ապա հայրենիքը թվերով չի չափվում. ԵՊՀ ուսանող Գուրգեն Դանիելյան
Նոյեմբեր 24 20:58 2021

Եթե 50 դրամը դա ուղղակի թիվ էր, ապա հայրենիքը թվերով չի չափվում. այս մասին հայտարարեց ԵՊՀ ուսանող Գուրգեն Դանիելյանը՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Ազատագրական շարժման հանրահավաքին:

Հիշեցնենք, որ Ազատագրական շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և Վազգեն Պետրոսյանը: Շարժմանը միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ և կազմակերպություններ: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շարժման հիմնադիրներից Նաիրի Հոխիկյանը տարածել էր մեկնարկած Ազատագրական շարժման նպատակը, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հայրենակիցներ, մեկնարկել է ազատագրական շարժումը, որի նպատակն է.

- կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը,

- թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն,

- պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Մեր պայքարը հայկական պետականության պահպանման համար է։ Մեր երկրի անվտանգությունը ամեն մեկիս ձեռքում է' Սյունիքից մինչև Տավուշ, Շիրակից մինչև Արցախ»։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսագրության մեջ.