Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է ամուսնական մատանի չկրել։ ՀՀ կառավարության «YouTube»-ի պաշտոնական էջի ուսումնասիրության արդյունքում MediaHub.am-ը պարզել է, որ վարչապետը մինչև հոկտեմբերի 15-ը հրապարակված բոլոր տեսանյութերում ձախ ձեռքին կրել է ամուսնական մատանի։ Հոկտեմբերի 15-ից հետո Փաշինյանը հրապարակային որևէ ելույթ կամ հանդիպում չի ունեցել մինչև հոկտեմբերի 21-ը։ Իսկ, ահա հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ նա արդեն ամուսնական մատանի չէր կրում։
Ակնհայտ է, որ հոկտեմբերի 21-ից հետո որևէ հրապարակային հանդիպման կամ ելույթի ժամանակ Փաշինյանն ամուսնական մատանի չի կրում։ Նա մատանի չէր կրում նաև երեկ տեղի ունեցած ուղիղ եթերի ժամանակ, երբ պատասխանում էր լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին։