Հրատապ. Ադրբեջանական կրակոցից զինծառայող է զոհվել


Հրատապ. Ադրբեջանական կրակոցից զինծառայող է զոհվել
Նոյեմբեր 22 19:40 2021

Armday.am-ի տեղեկություններով քիչ առաջ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ սկսված փոխհրաձգության հետևանքով զոհվել է 1 հայ պայմանագրային զինծառայող:

Զինծառայողը մահացել է Վարդենիս քաղաքի զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաև ՊՆ-ից, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ մնացին անպատասխան:

Մանրամասները՝ քիչ անց: