Հայկ Սարգսյանն ընդդեմ՝ Armday.am-ի․ դատարանի վճիռը


Հայկ Սարգսյանն ընդդեմ՝ Armday.am-ի․ դատարանի վճիռը
Նոյեմբեր 20 10:30 2021

ՎՃՌԵՑ Հայկ Զարեհի Սարգսյանի հայցն ընդդեմ <<ԱՐՄԴԵՅ.ԷՅԷՄ>> ՍՊԸ-ի՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցման պահանջի մասին, բավարարել մասնակի։ <<ԱՐՄԴԵՅ.ԷՅԷՄ>> ՍՊԸ-ից հօգուտ Հայկ Զարեհի Սարգսյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ, որպես հասցված զրպարտության համար սահմանված փոխհատուցում: Պարտավորեցնել <<ԱՐՄԴԵՅ.ԷՅԷՄ>> ՍՊԸ-ին հրապարակային ներողություն խնդրել Հայկ Սարգսյանից Հայաստանի Հանրապետությունում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում հետևյալ բովանդակությամբ տեքստի հրապարակում կատարելու միջոցով՝ <<ԱՐՄԴԵՅ.ԷՅԷՄ>> ՍՊԸ-ն ներողություն է խնդրում Հայկ Սարգսյանից 27․06․2019թ․ <> լրատվական կայքում նրան <<<<ախռանիկի>> դեր կատարած>> անվանելու համար>>: Պատասխանողին պարտավորեցնել դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո www.ArmDay.am լրատվական կայքում հրապարակաել դատարանի վճռի եզրափակիչ մասը՝ առավոտյան ժամը 9:30-ից 10:00-ն ընկած հատվածում, աշխատանքային օրերից որևէ մեկը՝ վճռի բառերի տառերը տեղադրել նույն մեծությամբ, վճիռը տեղադրել www.ArmDay.am կայքում նույն ժամկետով, հոդվածը www.ArmDay.am կայքի այցելուներին ցուցադրել նույն եղանակով, վճռին այլ լրատվական հոդվածների համեմատ տալ կայքի այցելուներին ցուցադրելու նույն առաջնահերթությունը, ինչ վիրավորական արտահայտություններ պարունակող լրատվական հոդվածինն է: Հայցը մանացած մասով, մերժել։ <<ԱՐՄԴԵՅ.ԷՅԷՄ>> ՍՊԸ-ից հօգուտ Հայկ Զարեհի Սարգսյանի բռնագանձել` 6000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: <<ԱՐՄԴԵՅ.ԷՅԷՄ>> ՍՊԸ-ից հօգուտ Հայկ Զարեհի Սարգսյանի բռնագանձել՝ 100000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատական ծախսերի հարցը մնացած մասով, համարել լուծված։ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: