Երևանում նշված փողոցը 9 ժամ փակ կլինի


Երևանում նշված փողոցը 9 ժամ փակ կլինի
Նոյեմբեր 20 23:08 2021

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է․ «Ուշադրություն Վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 9։00֊ից 18։00-ը, Սարյան փողոցում՝ Թումանյանի խաչմերուկից մինչև Պուշկինի խաչմերուկ, իրականացվելու են ծառերի էտման աշխատանքներ, եւ նշված ժամանակահատվածում փողոցը փակ է լինելու։

Վարորդներին խնդրում ենք շրջանցել այդ հատվածը եւ հայցում ենք բոլորի ներողամտությունը անհարմարություն պատճառելու համար»։