Երեկ՝ նոյեմբերի 18-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ, 18-ամյա Համլետ Սլոյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում խոշոր ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վանսվածքներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից հարուցվել է քրեական գրոծ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:










