Երեկ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի ֆոնին, ակտիվացել էին նաեւ ՀՀ-ում գործող «Յանդեքս» տաքսի ծառայությանը կեղծ պատվերներ ուղարկող ադրբեջանցիները: Բանն այն է, որ աշխարհի տարբեր կետերում ապրող ադրբեջանցիները, միավորվելով տելեգրամյան ալիքների տարբեր խմբերում, փորձել էին զանգվածային կեղծ պատվերների միջոցով կաթվածահար անել Երևան քաղաքի երթեւեկությունը: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը» և նշում, որ իրենց հետ զրույցի ընթացքում այս տեղեկությունը հաստատել է «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը։ Նա մասնավորապես նշել է․ «Երեկ իմացանք, որ ադրբեջանցիները պատրաստվում են Բաղրամյան պողոտայից դեպի «Զվարթնոց» օդանավակայան մեծ քանակի ավտոմեքենաներ պատվիրել եւ կաթվածահար անել երթեւեկությունը: Անմիջապես կիրառել ենք անվտանգային չափորոշիչները, և դրա արդյունքում ոչինչ տեղի չի ունեցել»։ Նրա խոսքով, նման հարձակումներ շատ են եղել, սակայն ամենաինտենսիվը եղել է 44-օրյա պատերազմի օրերին․ «Նման հարձակումներ հաճախ են տեղի ունենում, ամենաինտենսիվը 44-օրյա պատերազմի օրերին է եղել: Դեռեւս այդ ժամանակներից մենք ստեղծեցինք ալգորիթմային անվտանգության այնպիսի չափորոշիչներ, որոնք կանխում են նման հարձակումները: Հետագայում դրանք կրկնվում էին, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչ պատերազմի օրերին էր»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ Подробнее: https://shabat.am/am/article/268975/Adrbejancinery-pordzel-en-Baghramyanic-depi










