Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում


Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
Նոյեմբեր 16 00:54 2021

Նոյեմբերի 15-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Սարգիս Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապօգնությունը կարճ ժամանակում դեպքի վայր է հասել։ Բայց վաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:

Վարորդը փախուստի չի դիմել: Մահացածը Երևանի բնակիչ՝ 83-ամյա Լիդա Պ-ն էր։