Yerevan.Today-ի թղթակիցը Կապանում զրուցել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոբինատի նախկին աշխատկիցներից Դավիթ Համբարձումյանի հետ, որին աշխատանքից հեռացրել էին հունիսի 20-ի ընտրություններից հետո։
«ԶՊՄԿ-ի 38 աշխատանքից ազատվածներից մեկը ես եմ եղել։ Ակնհայտ մենք չենք թաքցրել մեր քաղաքական դիրքորոշումը, մեր ազատ արտահայտվելու կամքը և դրանից հետո հայտնի պողպատյա մանդատով մեզ ազատեցին աշխատանքից։ Դրանից հետո պայմանը հետևայլն էր՝ կա՛մ ազատում են 38 հոգու աշխատանքից, կա՛մ կոմպբինատը դադարեցնում է գործունեությունը»,-ասաց Համբարձումյանը։
ԶՊՄԿ նախկին աշխատակցի խոսքով, իր համար անհասկանալի է իրեն աշխատանքից ազատելու հիմքերը, քանի որ իրենք պարզապես մտահոգ են եղել Սյունիքում ստեղծված անվտանգային իրավիճակով։
Մանրամասն՝ տեսանյութում։










