Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նշենք, որ շուրջ 1 ժամ առաջ տեղեկությունը տարածվել էր սոցիալական կայքերում, մինչդեռ պաշտոնական աղբյուրները լռում էին։ Առայժմ չհաստատված տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի երկու զոհ։










