84-ամյա վարորդը և 82-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց


84-ամյա վարորդը և 82-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Նոյեմբեր 12 13:07 2021

Նոյեմբերի 11-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աշտարակ-Օշական ճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 84-ամյա վարորդը և 82-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։