Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 11-ին կատարվել է 285 թեստավորում, գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 80 նոր դեպքեր:
Արցախի առողջապահության նախարարությունից Armday.am-ին հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 92-ինը՝ ծանր: Նրանց թվում կան երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։










