Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող 33 քաղաքացի է բերման ենթարկվել


Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող 33 քաղաքացի է բերման ենթարկվել
Նոյեմբեր 11 14:24 2021

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող 33 քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Հիշեցնենք, որ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու։ Ակցիայի ընթացքում քաղաքացները փորձել են մուտք գործել կառավարության շենք, ինչի ընթացքում իրավիճակը լարվել է։

Ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել քաղաքացիներին մոտենալ կառավարության շենքին, հրմշտոց է սկսվել ոստիկանենրի և ակցիայի մասնակիցների միջև։