Սրանք մեզ խեղդելու են՝ մեր տան մեջ. Քաղաքացին՝ իշխանությունների մասին


Սրանք մեզ խեղդելու են՝ մեր տան մեջ. Քաղաքացին՝ իշխանությունների մասին
Նոյեմբեր 11 12:00 2021

Պետք է սթափվել, դիմադրել, թույլ չտալ, որ այս ճանապարհները, մայրուղիները տան թուրքին։ Սրանք մեզ խեղդելու են՝ մեր տան մեջ։ Այս մասին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ասաց քաղաքացիներից մեկը։

«Կառավարություն սթափվիր։ Ամեն օր, արդեն մեկ տարի զիջում եք մեր հայրենիքը, մեր ճանապարհները, մեր գյուղերը, մոտենում են Երևանին։ Սթափվե՛ք, մենք արդեն բավականին շատ ենք կորցրել։ Այս ապիկար, դավաճան իշխանությունները ոչնչացրեցին մեր սերունդներին՝ 5000, 7000, 15 000 վիրավորներով, զոհերով ոչնչացրեցին և ահա տալիս են արդեն կամաց-կամաց, թուփ առ թուփ մեր հայրենիքը։ Սթափվեք, վաղն այս ուղտը չոքելու է յուրաքնաչյուրի դուռը»,- հայտարարեց նա՝ սթափության կոչ անելով նաև ոստիկաններին։