Դուք վախկոտի եք ծառայում, սա հայի տեսակը չէ։ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները անցակետ են դնում, ձեր հեչ վեջը չի՞, տղե՛րք։ Առանց որևէ իրավական հիմքի մաքսակետ են դնում, ինչ արդեն հանձնե՞լ ենք Սյունիքը և ձեր հեչ վեջը չի, հանգիստ կանգնեք, տղերք։ «Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ Գորիս-
Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տրամադրման բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ դիմելով ոստիկաններին։
«Ես արդեն խիստ կասկածում եմ, որ հայի արյուն կա մեջներդ։ Ու՞մ եք պաշտպանում, թուրքերի՞ն։ Ո՞վ է ձեզ հրաման տվողը, Ալիև՞ը։ Թքած գործի վրա, որ հայրենիք չունեցանք, գործն ու՞մ է պետք։ Ձեզ հրաման տվողի հերն անիծեմ»,- հայտարարեց ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ դիմելով ոստիկաններին։










