Մեծամորի ոստիկանապետը Toyota-ով մխրճվել է Volvo-ի ավտոքարշակի հետնամասի մեջ. նա հոսպիտալացվել է


Մեծամորի ոստիկանապետը Toyota-ով մխրճվել է Volvo-ի ավտոքարշակի հետնամասի մեջ. նա հոսպիտալացվել է
Նոյեմբեր 10 00:00 2021

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս մխրճվել է Volvo ավտոքարշակ մանիպուլյատորի հետնամասի մեջ, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Սամվել Խմելյանը Volvo-ի վարորդի և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

 
 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ Ըստ կայքի՝ հիվանդանոց տեղափոխված Toyota-ի վարորդը ոստիկանության Մեծամորի բաժնի պետն է։

Volvo-ի վարորդը թույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել և մինչ փորձում էր ճանապարհը ազատեր, որպեսզի ընթանա դեպի Երևանի ուղղությամբ, Toyota-ն մխրճվել է նրա հետնամասի մեջ։