Պայմանագրային զինծառայողը BMW-ով բախվել է Mercedes-ին, 3 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ


Պայմանագրային զինծառայողը BMW-ով բախվել է Mercedes-ին, 3 մետր բարձրությունից ընկել և գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
Նոյեմբեր 7 13:52 2021

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի  6-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը 17։40-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր  1-ին կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Գեորգի  Ստեփանյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով բախվել է  հանդիպակաց երթևեկող, Լոռու մարզի բնակիչ, 38-ամյա Արմեն Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային, ապա դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 3 մ բարձրությունից ընկել և գլխիվայր հայտնվել բնակչի տան տարածքում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով  վարորդ Գ. Ստեփանյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 26-ամյա Բորիս Սահակյանը, 55-ամյա Աննա Սահակյանը, Ինա Սահակյանը, ում տարիքը ճշտվում է, և Mercedes-ի վարորդ Ա. Վարդանյանը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն:

 
 

Աղբյուրի տեղեկություններով՝  վարորդներից Գ. Ստեփանյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: