|
Այսօր` նոյեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում Mercedes մակնիշի բեռնատարը Շիրազի փողոցի 48 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով միջին տարիքի կին է, տեղում մահացել է, վարորդն էլ փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել նրան, սակայն, երբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը արձանագրել է հետիոտնի մահը, վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին։ |
Բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցն անթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է










