Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Արթուր Ասրյանը իր վարած ГАЗель մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել ու կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ ավտոմեքենան պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը:
Աղբյուր՝ Shamshyan.com










