Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգահարել է «Ապարան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավոր տղամարդուն նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն:
Բժիշկները արձանագրել են կին հետիոտնի մահը:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վարորդի անվտանգությունից ելնելով՝ Ա. Մարդոյանը, Հ. Գալստյանը, ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի հետ տեղափոխել են նրան ոստիկանության Ապարանի բաժին:
Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի , հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի, Հովսեփ Հովհաննիսյանի և ավագ քննիչներ Նորայր Խաչատրյանի, Նարեկ Քասյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ն. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են, սակայն ոչ զագսավորված և առանց մշտական բնակության վայրի ու ավեի շատ լինում էին փողոցներում:
Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում նաև ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը ՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ::
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:











