Երևանում շենքի բակում կայանված Nissan March-ում բռնկված կրակի հետևանքով այն վերածվել է մոխրակույտի


Երևանում շենքի բակում կայանված Nissan March-ում բռնկված կրակի հետևանքով այն վերածվել է մոխրակույտի
Հոկտեմբեր 28 10:18 2021

 

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26/3 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում:

 

Հրշեջները մարել են շենքի պատուհանի տակ կայանված Nissan March մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։