Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184, մահվան՝ 45 նոր դեպք


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184, մահվան՝ 45 նոր դեպք
Հոկտեմբեր 25 11:16 2021

Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 296 552-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 42 քաղաքացի, մահացածների թիվը 6055 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հոկտեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1261 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 45 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7316-ի:

 

Մեկ օրում առողջացածների թիվը 1221 է, ընդհանուր առողջացածներինը՝ 261 952, փաստացի բուժվողներինը՝ 27 284 (մեկ օրում պակացել է 82-ով): Մեկ օրում արվել է 14 037 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 006 632 թեստ:



loading...