Հրապարակի մետրոյի դիմաց բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը, որի վարորդը հոսպիտալացվել է


Հրապարակի մետրոյի դիմաց բախվել են Mercedes-ն ու մոտոցիկլը, որի վարորդը հոսպիտալացվել է
Հոկտեմբեր 24 14:45 2021

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Նալբանդյան և Արամի փողոցի խաչմերուկում՝ Հանրապետության հրապարակի մետրոյի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան  և Honda  մակնիշի մոտոցիկլը, հայտնում է shamshyan.com–ը։

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է թիվ  1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը,  բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։



loading...