«Թուրքիայի հզորացումը նշանակում է ՆԱՏՕ-ի պաշտպանական հզորության աճ». Հուլուսի Աքար


«Թուրքիայի հզորացումը նշանակում է ՆԱՏՕ-ի պաշտպանական հզորության աճ». Հուլուսի Աքար
Հոկտեմբեր 24 12:28 2021

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ԱՄՆ-ից Թուրքիա F16 ինքնաթիռների նոր խմբաքանակի առաքման պատվերների ընդունման գործընթացն արդեն սկսվել է։

Ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը, նա ընդգծել է, որ F16-ի ավիապարկն արդիականացման կարիք ունի:

«Մենք ուշադիր հետևում ենք այս գործընթացին: F16-ի ավիապարկն արդիականացման կարիք ունի: Մենք ԱՄՆ-ից՝ որպես ռազմավարական գործընկեր և բարեկամ երկիր, ակնկալում ենք ոչ միայն 70 Viper F16-ների մատակարարում, այլև ներդրում Թուրքիայի ռազմական ինքնաթիռների արդիականացման գործում։ Պետք չէ մոռանալ, որ Թուրքիայի հզորացումը նշանակում է ՆԱՏՕ-ի պաշտպանական հզորության աճ։ Թուրքիայի սահմանները նաև Դաշինքի սահմաններն են»,- ընդգծել է Աքարը։