«Կփորձենք հաջորդ տարվա սկզբին, կամ գուցե այս տարվա վերջին, սկսել ադրբեջանցիների վերաբնակեցումը Կովսական». Ալիև


«Կփորձենք հաջորդ տարվա սկզբին, կամ գուցե այս տարվա վերջին, սկսել ադրբեջանցիների վերաբնակեցումը Կովսական». Ալիև
Հոկտեմբեր 20 23:52 2021

Այժմ Կովսականի համար սկսվում է նոր շրջան, քաղաքի գլխավոր հատակագիծն արդեն պատրաստվում է: Մրցույթում հաղթեց արտասահմանյան ընկերություններից մեկը, և ես կարծում եմ, որ առաջիկա ամիսներին կներկայացվի գլխավոր հատակագիծը:

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 20-ին Կովսականում:

Ալիևը նշել է, որ հաշվի առնելով այս բնական գեղեցկությունը՝ կկառուցվի շատ գեղեցիկ քաղաք։  «Որոշ շենքեր արդեն պատրաստ են, մենք կփորձենք հաջորդ տարվա սկզբին, կամ գուցե այս տարվա վերջին, սկսել Կովսականի բնակիչների (ադրբեջանցիների - խմբ.) վերաբնակեցումը Կովսականում», - նշել է նա: