Ամերիկուհին կերել է հանգուցյալ ամուսնու մոխիրը և նիհարել 19 կիլոգրամով (լուսանկարներ)


Ամերիկուհին կերել է հանգուցյալ ամուսնու մոխիրը և նիհարել 19 կիլոգրամով (լուսանկարներ)
Հոկտեմբեր 20 23:03 2021

ԱՄՆ Թենեսի նահանգից 26-ամյա Քեյսին մասնակցել է «Իմ տարօրինակ կախվածությունները» շոուին և առաջին անգամ կիսվել իր սարսափելի գաղտնիքով: Աղջիկը խոստովանել է, որ ուտում էր իր հանգուցյալ ամուսնու՝ Շոնի մոխիրը:

Քեյսին և Շոնը ծանոթացել են 2009 թվականին և ամուսնացել 10 ամիս անց: Այնուամենայնիվ, նրանց վիճակված չէր երկար վայելել ընտանեկան երջանկությունը: 2011 թվականին Շոնը մահացավ ասթմայի նոպայից, իսկ անմխիթար աղջիկն սկսեց ամենուր իր հետ տանել ամուսնու մոխիրով սափորը։

«Ես ամուսնուս տանում եմ ամենուր՝ մթերային խանութ, գնումների, կինո, երբ դուրս եմ գալիս ուտելու: Եթե ​​ես ճաշ եմ եփում, գնում եմ այն ​​ուտելիքը, որը նա սիրում է: Եվ ես դրանք չեմ ուտում: Այն, ինչ պատրաստել եմ նրա համար, միայն նրա համար է։ Ոմանք ծիծաղում են, կարծում են, թե ես ձևացնում եմ: Բայց ես լուրջ եմ ասում, չէ՞ որ նա իմ ամուսինն է»,- ասել է կինը:

 
 

Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց պատմությունը նույնիսկ ավելի անսպասելի շրջադարձ ունեցավ: Մի անգամ այրին պատահաբար կեղտոտվել է ամուսնու մոխիրով և այդ ժամանակ պարզապես լիզել է մոխիրն իր ձեռքից: Նրա խոսքով՝ այդ ժամանակվանից ի վեր շարունակում է ամեն օր «ուտել ամուսնուն» և նիհարել է 19 կգ-ով, գրում է The Sun-ը։

«Մոխիրը նման է փչացած ձվերի, ավազի և հղկաթղթի խառնուրդի, բայց ես սիրում եմ համը: <...> Ես նիհարել եմ 19 կգ, քանի որ հիմնականում միայն այն եմ ուտում: <...> Երբ բացում եմ սափորը, երջանկություն եմ զգում: Դա կածես ադրենալինի ալիք լինի: Եվ որքան շատ եմ ուտում, այնքան ավելի եմ ոգեշնչվում, մինչև որ հասկանում եմ, որ շատ քիչ մոխիր է մնացել»,- անկեղծացել է Քեյսին:

Այնուամենայնիվ, մի քանի րոպե անց էյֆորիան անցնում է, և մեղքի ու ամոթի զգացումները պատում են Քեյսիին: Նա զզվում է ինքն իրենից և նույնիսկ սկսում է իրեն խենթ համարել: Բայց ամենից շատ այրին վախենում է, որ կուտի ամբողջ մոխիրը և վերջնականապես կկորցնի իր սիրելի ամուսնուն։