Ինչպե՞ս է իմունիտետի աշխատանքը տարվա տարբեր եղանակներին ազդում COVID-19-ի ընթացքի վրա


Ինչպե՞ս է իմունիտետի աշխատանքը տարվա տարբեր եղանակներին ազդում COVID-19-ի ընթացքի վրա
Հոկտեմբեր 20 19:18 2021

Տարվա տարբեր եղանակներին մարդիկ տարբեր կերպ են տանում կորոնավիրուսային վարակը, եւ դա կախված է իմունային համակարգի աշխատանքի տարբեր փուլերից։ Այսպիսի կարծիք են հայտնել համաճարակաբան Էդուարդ Շունկովը եւ ալերգոլոգ-իմունաբան Վլադիմիր Բիլոբոկը։

«Մարդու իմունիտետը մեկ տարվա ընթացքում փոխվում է, դառնում մեկ ավելի թույլ, մեկ ավելի ուժեղ։ Ուստի, կախված այն բանից, թե որ փուլում է մարդը վարակվել կորոնավիրուսով, նա կարող է կամ հանկարծամահ լինել, կամ էլ նրա մոտ կլինի անախտանիշ ընթացք»,- ասել է Շունկովը Ura.ru-ի հետ զրույցում։

Բոլիբոկը, իր հերթին, նշել է, որ գոյություն ունի կապ մարդկային իմունիտետի աշխատանքի եւ արեւի շրջափուլերի միջեւ։ Նրա խոսքով՝  տարվա եղանակների փոփոխությունն ազդում է իմունային համակարգի աշխատանքի վրա, որն իրականում կապված է արեւի շրջափուլի հետ, իսկ երբ արեւ չկա, իմունիտետն ավելի վատ է արձագանքում վարակին։

Մասնագետների խոսքով՝ իմունիտետի ամենաուժեղ փուլը, երբ այն ավելի լավ է հաղթահարում COVID-19-ը, ամռանն է, իսկ ամենաթույլը՝ ձմռանը, երբ իմունիտետը արեւի բավականաչափ լույս չի ստանում։