Թուրքիայում շունը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը


Թուրքիայում շունը կծել է ադրբեջանցի գործարարի քիթը
Հոկտեմբեր 20 18:05 2021

 

Թուրքիայի Սամսուն քաղաքում պիտբուլ ցեղատեսակի շունը հարձակվել է ադրբեջանցի գործարար Արիֆ Շեհրի ու նրա կնոջ վրա։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, կենդանին կծել է 35-ամյա գործարարի քիթը։

 
 
 

Գործարարը պատմել է, որ շան հարձակման զոհ է դարձել աշխատանքի գնալու ճանապարհին։ Նրա կինը՝ Ֆերդինան, տեսնելով շանը, սկսել է վազել։ Ադրբեջանցին տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատել են։ Իրականացվում է քննություն։