Երևանում Toyota Camry-ն բախվել է բետոնե արգելապատնեշին, շրջել այն և մոտ 20 մետր դրա վրայով առաջ է ընթացել. կա վիրավոր


Երևանում Toyota Camry-ն բախվել է բետոնե արգելապատնեշին, շրջել այն և մոտ 20 մետր դրա վրայով առաջ է ընթացել. կա վիրավոր
Հոկտեմբեր 18 14:05 2021

Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Ֆրանկյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կերամիկ սիթի» շինանյութի խանութների ցանցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, շրջել արգելապատնեշի մի հատված, ապա բետոնե արգելապատնեշի վրայով մոտ 20 մետր առաջ է ընթացել ու մնացել պատնեշի վրա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։