«Մարդիկ սկսել են նորից մտածել, որ ով էլ լինի` իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու». Մ. Հարությունյան


«Մարդիկ սկսել են նորից մտածել, որ ով էլ լինի` իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու». Մ. Հարությունյան
Հոկտեմբեր 17 19:13 2021

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՏԻՄ ընտրություններում` հատկապես դրանցից ամենախոշորում` Գյումրիում, գրանցվում է ընտրությունների մասնակցության շատ ցածր ակտիվություն։
Պատճառները պարզ են ու տարբեր. նախ, մարդիկ հոգնել են ինքնին ընտրություններից։
Երկրորդ, մարդիկ սկսել են նորից մտածել, որ ով էլ լինի` իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու։
Երրորդ, ընտրությունները տեղի են ունենում կուսակցությունների միջև, որոնց շարքերում բացակայում են ընդգծված լիդերները կամ հեղինակությունները, որոնց մասնակցությունը կստիպեր քաղաքացուն պարտադիր գնալ ընտրատեղամաս»։