«Զանգվածային են ուղղորդումների, մարդկանց տարբեր մեքենաներով բերելու դեպքերը». «Անկախ դիտորդ»


«Զանգվածային են ուղղորդումների, մարդկանց տարբեր մեքենաներով բերելու դեպքերը». «Անկախ դիտորդ»
Հոկտեմբեր 17 18:23 2021

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր կան դիտարկված տեղամասերի 20 տոկոսում:

Մեկից ավելի անձի մուտք քվեախցիկ դիտարկվել է 13 տոկոսում` 50-ից ավելի դեպք, որոնք, ըստ բանախոսի, ավելի շատ եղել են չիմացության հետևանք, քան միտում:

Տեղ գյուղում ընտրողների 10 տոկոսը քվեարկել է օգնողների միջոցով, նշեց Թոքմաջյանը` պնդելով, որ Սյունիքի համայնքներում զանգվածային են դեպքերը թե՛ ուղղորդումների, թե՛ մարդկանց տարբեր մեքենաներով բերելու, թե՛ տարբեր ուժերի կողմից հնարավոր ռեսուրսների կիրառման:

Հիշեցնենք, որ այսօր 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, 6-ում` համամասնական, 3-ում` մեծամասնական:

 

Mamul.am

 
 
ԵՌՀՔՌՖՀԵ
կյնոգՈԳ
Մա