Ադրբեջանցի զինծառայողներն ավարտել են Թուրքիայում «Լեռնային կոմանդոս» դասընթացը


Ադրբեջանցի զինծառայողներն ավարտել են Թուրքիայում «Լեռնային կոմանդոս» դասընթացը
Հոկտեմբեր 17 18:10 2021

Լեռնային կոմանդոսի դպրոցում եւ Թուրքիայի Իսպարտա քաղաքի կենտրոնական ուսումնական հրամանատարությունում կայացել է ադրբեջանական բանակի զինծառայողների ավարտական արարողությունը, որոնք մասնակցել են «Լեռնային կոմանդոս» դասընթացին, հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

Արաողության ժամանակ ելույթ ունեցածները շնորհավորել են դասընթացն ավարտած զինծառայողներին եւ մաղթել նրանց հաջողություններ հետագա ծառայության ընթացքում: Շրջանավարտներին շնորհել են դասընթացը հաջողությամբ ավարտելու մասին հավաստագրեր: