Շուշիից Ադրբեջանական ֆիքսված հեռախոսակապով առաջին հեռախոսազանգն է իրականացվել


Շուշիից Ադրբեջանական ֆիքսված հեռախոսակապով առաջին հեռախոսազանգն է իրականացվել
Հոկտեմբեր 17 13:25 2021

Ադրբեջանական իշխանությունները հաղորդում են, որ Շուշիից այսօր իրականացվել է ադրբեջանական ֆիքսված հեռախոսակապով առաջին փորձնական զանգը։ Զանգը կատարվել է Շուշիից Բաքու։ Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել է, որ շարունակելու է 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքներում հեռահաղորդակցության ցանցի զարգացումը։