Խախտելով Ընտրական օրենսգիրքը՝ փակցրել են ՔՊ ներկայացուցիչների գովազդային պաստառները․ հայտարարություն


Խախտելով Ընտրական օրենսգիրքը՝ փակցրել  են ՔՊ ներկայացուցիչների գովազդային պաստառները․ հայտարարություն
Հոկտեմբեր 17 13:06 2021

2021 թվականի 16-ի լույս 17-ի գիշերը թիվ 4, 37, 40, 41 դպրոցների , «Ընտանիք» հասարակական կազմակերպության,  «Անի» մանկապարտեզի և ընտրատեղամաս հանդիսացող այլ տարածքների մերձակայքում,  խախտելով ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված քարոզչություն  իրականացնելու արգելքը, փակցրել  են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ՝ քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանի և թիվ 4 քվեաթերթիկի լուսանկարներով գովազդային պաստառներ: Թույլ տրված օրինախախտման մասին 17.10.2021թ. ժամը  09.30-ի սահմաններում իրազեկում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն:

 





loading...