Պատահար՝ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժած


Պատահար՝ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժած
Հոկտեմբեր 17 10:35 2021

Հոկտեմբերի 17-ին, ժամը 00:06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհին՝ «Ծակ քար» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 21-րդ կմ-ին (վարորդ՝ Ջ․ Ս․, ծնված 1984 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ), ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է խցիկում:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության ավտոմե­քենային մոտեցրել վարորդին։ Տուժածը հոսպիտալացվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առող­ջական վիճակը գնահատել են բավարար: