Ըստ բրիտանացի գիտնականների` աշխարհում ամենաանիմաստ զբաղմունքներից մեկը Ալեն Սիմոնյան մեկնաբանելն է: Այս մասին Yerevan.Today-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ի ասուլիսում, արձագանքելով մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե Հայաստանը ոչ թե բանակցային սեղանի շուրջ է այլ՝ սեղանի վրա, Հայաստանին են քննարկում բանակցությունների ժամանակ՝ առանց Հայաստանի մասնակցության, ասել էր. «Պարոն Քոչարյանը լավ կանի էդ թեմաներից խուսափի, որովհետև եթե սկսվեց զրույց՝ ով ինչ է բանակցել, ինքը շատ վատ կացության մեջ է հայտնվելու»։
«Բագրատ Միկոյանը քմծիծաղով է վերաբերվել երկրորդ նախագահի «վատ կացության մեջ հայտնվելու»՝ Ա․ Սիմոնյանի սպառնալիքին»,- հայտնում է աղբյուրը։