Լոռու մարզում BMW-ն բախվել է ծառին. կան վիրավորներ


Լոռու մարզում BMW-ն բախվել է ծառին. կան վիրավորներ
Հոկտեմբեր 12 23:13 2021

 

Հոկտեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգ փողոցի սկզբնամասում, Լոռու մարզի բնակիչ, 25-ամյա Ֆրունզիկ Պետրուլևիչը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Վթարի հետևանքով Ֆ. Պետրուլևիչն ու նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա Վահե Մխոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

 
 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։



loading...